News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ԼՂՀ 8 ընտրատարածքների  273 ընտրատեղամասերում, ժամը 17:00-ի դրությամբ, քվեարկել է 62 765 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 63,24 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է 98 909 ընտրող:

Այսպիսով, Ստեփանակերտում քվեարկել է 21168 (57,79%) ընտրող, Ասկերանում` 8377 (71,95%) ընտրող, Հադրութում` 6392 (73,9%) ընտրող, Մարտակերտում` 8968 (67,87%) ընտրող, Մարտունիում` 9899 (57,6%) ընտրող, Շահումյանում` 1408 (78,75%) ընտրող, Շուշիում` 2352 (65,1%) ընտրող եւ Քաշաթաղում` 3803 (62,65%) ընտրող:

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղակայված ընտրատեղամասում քվեարկել են ժամանակավորապես Հայաստանում գտնվող 398 ընտրող:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ