X

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Քաղաքագետ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ մեծ քայլ է առաջ

Քաղաքագետ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ մեծ քայլ է առաջՀուլիս 21, 2012 | 00:56

Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, եւ հետեւաբար չի կարող ճանաչել այնտեղ անցկացված ընտրությունների օրինականությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբաի համանախագահների հայտարարությունը ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Մյուս կողմից, ըստ Բոզոյանի, այն, որ համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով, դրական է: «Միջազգային հանրությունը որպես փաստ ընդունում է Լեռնային Ղարաբաղում իշխանության առկայությունը եւ այն հանգամանքը, որ այն ձեւավորվել է ժողովրդավարական ճանապարհով: Դա լուրջ քայլ առաջ է, ինչը չի կարելի չողջունել»,- նշել է Բոզոյանը:

Նաեւ, ըստ Բոզոյանի, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական էին, քան հարեւան Ադրբեջանում: Այդ իմաստով հասկանալի է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացրախ փոքր պետությունը չի կարող ինտեգրվել պետության, որտեղ տիրում է կոշտ ավտորիտար ռեժիմը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին:

Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից եւ ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:

Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որեւէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Արցախ" թեմայով

... վերջին լուրերը "ԵԱՀԿ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...