ՉորեքշաբթիՀուլիս 23
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ. Նրանք, ովքեր լքում են Սիրիան, ժամանակավոր, ա...

00:01, 21.07.2012 Տարածաշրջան: Աշխարհում, Հայաստան, Սփյուռք Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն

Սիրիայի հայ համայնքին ոչ ոք չի նեղում, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Ջոզիկյանը Հալեպից:

Խաչիկ Ջոզիկյանը ժամանակավոր է Հայաստանում, եկել է տեսակցի երեխաներին եւ Սիրիան լքել չի պատրաստվում: «Սիրիայում եւ հատկապես ամենահայաշատ քաղաքում` Հալեպում հայերի վիճակը նույնն է, ինչ նախկինում: Հայերը ոչ մի ճնշման չեն ենթարկվում իշխանության կամ ընդդիմության կողմից: Բոլորը հարգում են հայերին, եւ մենք հանդես չենք գալիս այս կամ այն կուսակցության կողմից, այլ զբաղված ենք մեր գործերով»,- նկատել է Խաչիկ Ջոզիկյանը:

Նա հիշեցրել է, որ հայերը Սիրիայում հաստատվել են բոլորովին էլ ոչ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո: «Նրանք ապրել են բազում դարեր: Սիրիան հայերի համար հայրենիք է, որը չի կարելի լքել: Հայաստանը մեզ համար մնում է Հայաստան, որպես հեռավոր հայրենիքի նմուշ, բայց Սիրիան մեզ համար, այնտեղ ծնվածների համար հարազատ տուն է, մենք սովորել ենք մեր խոհանոցին, հասարակությանը, ընկերներին, շատ բարդ է այդ ամենը թողնել եւ փախչել այլ երկիր, կյանքը նորից սկսել»,- ասել է Ջոզիկյանը:

Նա նշել է, թե խոսք չի գնում Սիրիայից փախչելու մասին: «Նրանք, ովքեր լքում են Սիրիան, ժամանակավոր, այլ ոչ մշտական կացարան են որոնում: Մինչ երկիրը վերադառնա խաղաղ կյանքի: Շատերը գալիս են Հայաստան, շատերն են աշխարհագրորեն ավելի մոտ երկրներ` Լիբանան, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ: Ամենագլխավորը, մեզ ոչ ոք չի վտարում Սիրիայից, մենք Սիրիայի հավատարիմ քաղաքացիներ ենք: Հայերի մի մասի հեռանալը ժամանակավոր բնույթ է կրում»,- կարծում է Ջոզիկյանը: 

Նրա գնահատականներով Սիրիան կլքի ոչ ավելի, քան 10 տոկոս: Նա նշել է, թե շատերը Հայաստանի քաղաքացիություն են ստանում, բայց չեն ձգոտւմ մնալ, այլ վերադառնալ Սիրիա: «Խուճապ չկա: Նա, ով լքել է տունը Հոմսում, տեղափոխվել է Դամասկոս, Լաթաքիա, Քեսաբ»,- նշել է նա` հավելելով, որ Սիրիայի մասին տեղեկությունները ոչ միշտ են ճիշտ հաղորդվում, եւ հերքել է խաղաղ բնակիչների վրա հարձակման լուրերը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Ժամանակ». Դալլաքյանի պարուհի դուստրը՝ ՊՆ-ում

Նախ պահանջել է առանձին աշխատասենյակ՝ պարտադիր օդափոխիչով եւ գործուղումներով լի գրաֆիկ, որ քիչ աշխատի ու հաճախ մեկնի գործուղման...

Ռուս միլիարդատեր Յակոբաշվիլին դատի կտա Financial Times թերթին

Տվյալ նյութը բարոյագիտական նորմերի կոշտ խախտում է. իմ խոսքերն ու ասվածի իմաստը խեղաթյուրված են…

Հայաստանում շարունակվում է անհայտ կորածների մասին տվյալների ճշգրտումը (ֆոտո)

Գործընթացի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Շիրակի մարզում ապրող անհայտ կորածների հարազատների հետ...

Կոլոմոյսկու բանկը դուրս է գրել Դոնբասի բնակիչների պարտքերը

Տուգանքները դուրս գրելու դիմում կարելի է ներկայացնել...

«Ժամանակ». Ազգային անվտանգությունը քնած չի եղել

Սահմանները բավարար չափով պաշտպանված են...