News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


24 տարի շարունակ տնակներում մի կերպ պատսպարված գյումրեցի հարյուրավոր անօթեւան ընտանիքների  նոր բնակարան ունենալու երզանքը այդպես էլ չի իրականանա: Բանը այն է, որ ներկայումս Գյուրիում բնակբաշխման գործընթացը իրականացնող հանձնաժողովը հարյուրավոր ընտանիքների տարբեր պատճառներով չի ճանաչել որպես շահառու:

Տասնյակ ընտանիքներ թեեւ կշարունակեն մնալ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն նրանց բնակարան ստանալու մասին դիմումները մերժվել են: Նման իրավիճակում հայտնված ընտանիքները հիմնականում հայտնվել են անելանելի վիճակում:

Գյումրիի 205/100 տնակում` իրենց 2 անչափահաս երեխաների հետ բնակվող Թարբոշյանների ընտանիքի բախտը եւս չի բերել: Բնակարանների բաշխման հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, նրանց ընտանիքին մերժել են այն պատճառաբանությամբ, որ ընտանիքի մայրը մահացել է, իսկ որդու`Աշոտի մասին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքի համաձայն բնակչության պետական ռեգիստրում 1993-1995 թթ.-ի հաշվառման տվյալներ չեն պահպանվել:

«Շիրակ կենտրոնը» շարունակում է այցելել եւ ուսումնասիրել նման խնդիրներ ունեցող անօթեւան ընտանիքների գործերն ու կացարանային պայմանները:

Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը վերոհիշյալ մերժված ընտանիքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ