News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Վան քաղաքում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել: 4,3 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները գրանցվել են այսօր` հուլիսի 25-ին, տեղի ժամանակով 01:50-ին:

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս պահի դրությամբ, զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ երկրաշարժերը ցնցում են Վանը նախորդ տարվա հոկտեմբերից սկսած: 2011-ի հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որից հետո տարածաշրջանում արձանագրվել են 5,1-6,1 մագնիտուդով բազմաթիվ երկրաշարժեր: Մահացել էր ավելի քան 600 մարդ, վիրավորվել` 4 հազարը:

Աղետի հետեւանքով ավերվել էր 2 262 շինություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ