News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հուլիսի 27-ին, ժամը 07.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում երեւան-գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում DMC մակնիշի 08 K 5662 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել (վարորդ, Թուրքիայի Հանրապետության Ռիզե քաղաքի բնակիչ՝ Ռեչեպ Կարաման` ծնվ. 1967 թ.):

Վթարի հետեւանքով տեղի է ունեցել դիզ. վառելիքի արտահոսք` առանց հրդեհի. զոհեր եւ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են տարածքի լվացման եւ մաքրման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ