Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Նախագահ Բարաք Օբաման կարող է ստրուկի հետնորդ լինել

Նախագահ Բարաք Օբաման կարող է ստրուկի հետնորդ լինելՀուլիս 30, 2012 | 18:57

Ancestry.com ամերիկյան ընկերության մասնագետները պարզել են, որ նախագահ Բարաք Օբաման կարող է ԱՄՆ-ում գրանցված սեւամորթ ստրուկների սերունդը լինել:

The New York Times-ը գրում է, որ 1640 թվականին աֆրիկացի Ջոն Պանչը փախել էր Մերիլենդ, որտեղ բռնվել եւ բանտարկվել էր: Պանչին ցմահ ստրկության էին դատապարտել: Պատմաբանները Պանչին ամերիկայում պաշտոնապես գրանցված առաջին սեւամորթ ստրուկն են համարում:

Հետազոտողները ենթադրում են, որ Պանչը երեխաներ է ունեցել ազատ սպիտակամորթ կնոջից, որից էլ ծագում է Բանչ գիծը` ամերիկյան նախագահի մոր նախնիները: Սակայն հետազոտողները հստակ ապացույցներ չունեն, որ Բանչերը ծագում են հենց  Ջոն Պանչից, գրում է  «lenta.ru»-ն:

Բարաք Օբամայի ծնողները սպիտակ ամերիկուհի Սթենլի Էնն Դանհեմը եւ սեւամորթ քենիացի Բարաք Հուսեյն Օբամա ավագն են:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Մարդիկ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...