News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը չի ցանկանում, որ Հայաստանում մարդիկ հետապնդվեն քաղաքական հայացքների համար, սակայն եթե կարգ են խախտել, կարծում է, որ պետք է պատժվեն: Այս մասին ԱԺ ԲՀԿ մամուլի քարտուղարն ասաց այսօր` օգոստոսի 2-ին հրավիրված ասուլիսին`պատասխանելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին:

Ուրիխանյանը միաժամանակ նշեց, որ ԲՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հստակ պատասխանել է այդ հարցին, իսկ իր կարծիքով` ՀԱԿ երիտասարդների պատիժը խիստ էր:

Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է կանգնել քաղաքացիական նախաձռնությունների կողքին, Ուրիխանյանը պատասխանեց, որ ցանկացած արտահայտման դեպքում պատրաստ են եւ կանգնել են հասարակության կողքին, սակայն այն դեպքում, երբ դրանք ձեռնարկվում են քաղաքացիական հասարակության կողմից, այլ ոչ թե ինչ-ինչ կազմակերպությունների` սեփական շահերից ելնելով:

Լրագրողնրը Տիգրան Ուլիխանյանից հեաքրքրվեցին նաեւ, թե Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, թե ոչ, ինչին ի պատասխան արձագանքեց.«Խորհուրդ եմ տալիս ձեզ բացել, որեւէ բառարան եւ կարդալ բացատրությունը: Ձեր հարցի մեջ կա հակասություն: Ինչի՞ եք տալիս այդ հարցը, որովհետեւ բառարանային բացատրությունը հակասում է այն կերպարին, այն պաշտոնական պարտականություններին եւ գործողություններին, որը իրականացնում է տվյալ անձնավորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ