News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարարության հրավերով «Իմ Հայաստան» մշակութային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող պոլսահայ «Սուրբ Վարդանանց դպրաց դաս» երգչախմբի անդրանիկ համերգին մասնակցելու նպատակով Վանաձոր այցելած Պոլսո հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը «Ակունքի» թղթակցի հետ զրույցում հայտնել է Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու երկրորդ պատարագի մատուցման օրը։

Արք. Աթեշյանը նշել է, որ Սուրբ Կիրակոս եկեղեցու բացումն արվել է նախորդ տարի, երբ մայր եկեղեցին լիովին վերականգնված էր։ «ակայն Սուրբ Կիրակոսի վանական համալիրը մեծ է եւ բաղկացած է մատուռից, քահանայատնից, թաղային խորհրդի սենյակներից, փոքր դպրոցից, զագակատնից: Վանական համալիրի շինարարությունը ներկայում շարունակվում է:

Այս տարվա նոյեմբերի 4-ին կկատարվի Սուրբ Կիրակոսի երկրորդ պաշտոնական բացում, քանի որ ամբողջապես կվերաբացվի վանական համալիրը: Մինչ այդ կվերակառուցվի համալիրի պատմական զանգակատունը, որի զանգը պատրաստել եմ տվել Մոսկվայում: Այն արդեն ստացել ենք: Հիմա վերականգնվում են քահանայատունը եւ թաղային խորհրդի սենյակները, իսկ մատուռը վերակառուցվում է, քանի որ այն այրված է եղել:

Նախատեսում ենք շուտով ավարտին հասցնել վանական համալիրի ամբողջական վերականգնումը: Այս առումով մեր միակ հոգսը նյութականն է: Դեռեւս պակասում է մեկ միլիոն դոլարի չափով գումար: Այդ պատճառով ես պետք է այցելեմ տարբեր վայրեր` դիմելով մեր հարգելի բարերարներին, որպեսզի կարողանանք այդ պակասը լրացնել եւ վերջնական ավարտին հասցնել վանական համալիրի վերականգնումը»,-ասել արք. Աթեշյանը։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին,  Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս», քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ