News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Իրանահայ փոփ աստղ Էնդին եւ իսրայելական երգչուհի Լիել Քոլեթն օգոստոսի 4-ին Լոս Անջելեսի Հունական թատրոնում այլ հայտնի երգիչների հետ կատարել են երգ հանուն խաղաղության: Այդ մասին հայտնում է «The Jewish Journal of Greater Los Angeles»-ը:

«Մենք լսում ենք քո ձայնը» երգը համախմբել է բազմաթիվ աստղերի: 

Հազարավոր մարդիկ հիացած էին, այդ թվում նաեւ 28-ամյա Օրեն Նադավը, որը ծնվել է Թել Ավիվում եւ ապրել Շերման Օուքսում: Նա համերգին եկել էր իր հայ ընկերուհու հետ:

Էնդին համերգներ է ունենում ամբողջ աշխարհում եւ թողարկել է տասնյակ սկավառակներ: Նա ծնվել է Թեհրանում եւ ներկայումս ապրում է Լոս Անջելեսում: Նրա երաժշտությունն արգելված է Իրանում:

Էնդիի (Անդրանիկ Մադադյան) ելույթը Լոս Անջելեսում տեւել է երկուսուկես ժամ: Հազարավոր հայեր եւ իրանցիներ են ներկա եղել համերգին: Երգը գրել էր նրա կին Ռիգսբին` ամբողջ աշխարհում երեխաների կյանքը բարելավելու բարեգործական նպատակով: Էնդիի եղբայր եւ նրա մենեջեր Վարուժ Մադադյանն ասել է, որ համերգի կոչը միասնականության կոչն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ