News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական ասամբլեան ողջունում է Ղարաբաղի մասին բանաձեւը, որին օգոստոսի 7-ին հավանություն է տվել ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը:

«Ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին եւ ժողովրդավարության զարգացման ջանքերին»  բանաձեւը ներկայացվել էր  Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեթչի կողմից:

«Մենք բարձր ենք գնահատում Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչի դերը: Բանաձեւի ընդունումը համապատասխանում է ժողովրդավարության տարածման եւ բոլոր ժողովուրդների հիմնական իրավունքները հարգելու ամերիկյան արժեքներին»,- հայտարարել է Ասամբլեայի ներկայացուցիչ Ջեյմս Գալստյանը:

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը օգոստոսի 6-ին բանաձեւ է ընդունել, որը ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը:

Բանաձեւը նաեւ դատապարտում է Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայերի կոտորածները, նաեւ` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ Ադրբեջանի բռնի գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ