News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պուտինի եւ Սարգսյանի խորհրդակցության առանցքում  պետք է որ սիրիական հարցը լիներ: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողներին հայտնել է քաղաքագետ, «Եվրոպական  ինտեգրման կենտրոնի» ղեկավար Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ  Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ եւ նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Բազմիցս շահարկվեց այն հարցը, թե ինչու է նախագահ Սարգսյանի Ռուսաստան այցը եղել այսքան շտապ. նշվում էր անգամ արձակուրդի գործոնը: Շատերը հանդիպման պատճառ էին բերում եվրասիական ինտեգրացիան: Սակայն ես այդ կարծիքին չեմ»,-հայտնել է Կ. Բեքարյանը:

«Մենք բավականաչափ եռուն տարածաշրջան ունենք: Սիրիայում տիրող լարվածությունը դուրս է գալիս սահմաններից: Վերջին 10-14 օրերի ընթացքում Սիրիայում այնպիսի սրացումներ են գրանցվել, ինչպիսիք, առանձին տարածաշրջանի դեպքում, գրանցվում են միայն կես տարվա ընթացքում»,-նկատել է Կ.Բեքարյանը:

Ըստ փորձագետի, այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Առաջին` Սիրիայի հետ 20 տարիների ընթացքում հաստատված բարեկամական հարաբերությունները եւ պատմական կապերը: Երկրորդ հանգամանքը` սրացումների համակենտրոնացումն է Հալեպում, որտեղ բնակվում են Սիրիայի հայ համայնքի հիմնական մասը: Բացի այդ, ակտիվանում են սահմանակից երկրների գործողությունները: «Շրջանառության մեջ է դրվել թուրքական զինված ուժերի կողմից  Սիրիական սահմանը հատելու մասին լուրերը: Ակտիվանում է նաեւ Իրանը: Եթե ինչ որ բան տեղի ունենա Թուրքիայում եւ Իրանում, ապա Հայաստանը կհայտնվի «եռացող» շրջանների անմիջական հարեւանությամբ»,-նշել է Կ.Բեքարյանը:

Եթե խոսենք Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, ապա  Հայաստանի հետ միասին նրանք պատասխանատու են ՀԱՊԿ-ի Հարավային ուղղության համար: Հաշվի առնելով այս ուղղությամբ հնարավոր ֆորս-մաժորային սցենարը, ավելի քան բնական է, որ ռազմավարական գործընկերները խորհրդակցել են այն հարցի շուրջ, որի դինամիկան հաշիվ է պահում ժամացույցի վրա, նշել է Կ.Բեքարյանը:

Նման հանգամանքներում եվրասիական ինտեգրացիայի թեման կարող էր լինել ոչ ավելի քան երկրորդական, ավելացրել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ