News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում հայտարարվել է երկօրյա սուգ` օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին: Սգո օրեր են հայտարարվել օգոստոսի 13-ն ու 14-ը: Այդ մասին հայտնում է ԻՍՆԱ գործակալութունը:

Reuters-ի տվյալներով` օգոստոսի 12-ի դրությամբ`երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտ 300 մարդ, 5000 մարդ տուժել է:  Նահանգի ղեկավարությունը կարողացել է ճշտել զոհվածներից միայն կեսի ինքնությունը: Նրանք դա բացատրում են այն հանգամանքով, որ տեղի բնակիչները, հետեւելով մուսուլմանական ավանդույթներին, հողին են հանձնում զոհվածներին մինչեւ արշալույս, չսպասելով ինքնությունը հաստատող պաշտոնական արարողությանը, գրում է  Lenta.ru- ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ