News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Իրանական իշխանությունները ճշգրտել են օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը: Ինչպես այսօր խորհրդարանում հայտնել է Իրանի Առողջապահության նախարար Մարզիե Վահիդ Դաստջերդին, ստորգետնիա ցնցումներին զոհ են դարձել 306 մարդ, 3 հազար մարդ վիրավորվել են:

Օգոստոսի 12-ին Իրանի Ներքին գործերի նախարար Մոհամեդ Նայջարը հայտնել է փրկարարա-որոնողական աշխատանքների ավարտի մասին: Նրա խոսքով, այժմ հիմնական ուշադրությունն ուղղված է անտուն մնացած մոտ 16 հազար  մարդկանց տանիքով եւ սնունդով ապահովելու աշխատանքներին: Նայջարը հայտնել է, որ երկրաշարժի տարածքում գտնվող 600 բնակավայրերի ավելի քան կեսը քանդվել են: Տարածաշրջանից տեղեկություններ են հասնում այն մասին, որ հոսպիտալները լեփ-լեցուն են եւ բժիշկները չեն հասցնում օգնություն ցուցաբերել վիրավորներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:

Իրանում օգոստոսի 13-ն ու 14-ը սգո օրեր են հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ