News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիան երբեք չի հրաժարվել Հայաստանը, որպես քաղաքական գործոն վերացնելու, իսկ ավելի ճիշտ,  ֆիզիկապես վերացնելու գաղափարներից:  Այա մասին այսօր` օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս հրապարակված թուրք պատգամավոր Սինան Օգանի հայտարարությունը, ըստ որի «Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան թույլ չեն տա Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին»` քաղաքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանը միջուկային գերպետություն է: «Այժմ Թուրքիան հանդես է գալիս «մեղմ իսլամի» կերպարի ներքո եւ ներկայացնում է որպես հզոր պետություն: Այո, Թուրքիան ուժեղ պետություն է, բայց ոչ այնքան, որքան ցանկանում է երեւալ: Թուրքիան  չի կարող կատակել միջուկային գերտերության հետ»,-ընդգծել է քաղաքագետը` հիշեցնելով, որ Անդրվկասը մտնում է Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում է:

Շիրինյանի խոսքով` Թուրքիայի կողմից Հայաստնի դեմ ագրեսիայի հնարավոր կիրառության հարցը որոշվել է դեռեւս 90-ականներին ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովի  հնչեցրած այն  նախադասությամբ, ըստ որի «Դա կարող է դառնալ երրորդ համաշխարհայինի սկիզբ»: «Դրանից հետո Ռուսաստանը չի թուլացել, այլ հակառակը»,-նշեց քաղաքագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ