News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մադոննան որդու` Ռոքի Ռիչիի տարեդարձը տոնելու համար ընտրել է Պետերբուգի բնակելի թաղամասերից մեկում գտնվող քարտինգ-կենտրոնը: Որդուն ուրախացնելու համար Մադոննան Ռուսաստան է բերել նրա 20 ընկերներին:

Մինչդեռ սրահում ոչ ոք չի կասկածել որ իրենց մոտ պատրաստվում է ժամանակ անցկացնել փոփ-երաժշտության թագուհին: Տարածքը վարձակալել է համերգի կազմակերպիչներից մեկը իր անունով:

«Ասացին, որ այստեղ ինչ որ ամերիկացի երեխաներ են ժամանակ անցկացնելու: Այնուհետեւ ժամանել է  40 հոգանոց խումբը: Մենք նրանց վրա ուշադրություն չենք էլ  դարձրել»,- LifeNews –ին պատմել են սրճարանից:

Մեկ ժամ անց քարտինգ–կենտրոնում սկսել են լուրեր պտտվել, որ շենքում իր հանգիստն է վայելում ինքը` Մադոննան: Աշխատակիցները թափվել են աստղի գլխին` ստորագրություն ստանալու հույսով, սակայն վերջինս մեղմորեն հայտնել է, որ այսօր երգչուհի չէ, այլ` մայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ