News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Էրէբունիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյան:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Հայրապետյաններին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Քալանթարյանը ինքնասպան է եղել ՏՏ տեսակի ատրճանակից կրակելով իր գլխին: Զենքը հայտնաբերվել եւ առգրավվել է, նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն: Արդեն ժամանել են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության էրեբունու քննչական բաժնի քննիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ