News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հալեպ քաղաքում զինվորական ստորաբաժինները Սեյֆ-Ադ-Դոուլ թաղամասում շարունակում են հետեւել ահաբեկիչներին: Նահանգի պաշտոնական աղբյուրը «ՍԱՆԱ» գործակալությանը հայտնել  է, որ հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, ինչպես նաեւ ոչնչացվել է Ահմադ Մուստաֆայի անունը կրող դպրոցի հարեւանությամբ կառուցված զինամթերքի պահեստը: Նույն թաղամասում` «Ալ-Խուդա» մզկիթից ոչ հեռու զինվորական ստորաբաժանումները բախվել են ահաբեկիչների հետ: Ոչնչացվել եւ վիրավորվել են մի քանի ահաբեկիչներ:

Սիրիական զինվորականների հաջող գրոհի արդյունքում Սեյֆ-էդ -Դոուլ թաղամասում գտնվող առեւտրի կենտրոնը զավթած  զինյալների խումբը մեծ կորուստներ է ունեցել: ԱԼ-Քալյասա շրջանում անվտանգության ուժերի աշխատակիցների իրականացրած հատուկ գործողությունների շնորհիվ ոչնչացվել են ահաբեկչական խմբերի ղեկավարներ:

Հեռուստառադիոկենտրոնի եւ Հալեպ համալսարանի տարածքում ուժայինների եւ զինյալների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոչնչացվել եւ վիրավորվել են տասնյակ զինյալ-վարձկաններ: Շատերը կալանավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ