News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ջոն Լենոնին սպանած եւ ցմահ ազատազրկված Մարկ Դեւիդ Չեպմենը 7-րդ անգամ ներման հայց է ներկայացրել: Այս մասին հայտնել է Նյու Յորք նահանգի բանտի մամուլի քարտուղար Լինդա ֆոգլիան:

Դիմումի քննարկումը կմեկնարկի օգոստոսի 21-ին եւ կավարտվի շաբաթվա վերջին, հայտնում է «Ֆոնտանկա.ru»-ն` վկայակոչելով AFP-ն:

Նախկինում  ներման 6 դիմումները մերժվել են: Ամեն անգամ Չեպմենին մերժելու գրավոր խնդրանքով  է հանդես եկել Լենոնի այրին` Յոկո Օնոն:

Չեպմանը Լենոնին գնդակահարել է 1980 թ.-ի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի իր տան մոտ: Ավելի վաղ նույն օրը Լենոնը իր ապագա մարդասպանի  համար ստորագրել էր «Double Fantasy» սկավառակը: Երբ երաժիշտը Յոկո Օնոյի հետ վերադառնում էր ձայնագրման ստուդիայից, Չեպմենը կրակել է նրա  վրա 5 անգամ: Լենոնը շտապ հիվանդանոց է տեղափոխվել, սակայն մահացել է մեծ քանակությամբ արյան կորստից:

Սպանության պահին Չեպմենը 25 տարեկան է եղել, նա հոգեկան խանգարումներ է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ