News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանում այսօր` օգոստոսի 22-ի առավոտյան կրկին ուժգին երկրաշարժ է եղել:  ԱՄՆ Երկրաբանական ծառայության փոխանցմամբ, 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 8:28-ին, Թավրիզ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9,9 կմ խորության տակ: 10 րոպե անց գրանցվել է մեկ այլ ստորգետնյա ցնցում` 4,1 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին զոհ է գնացել 300 մարդ եւ տուժել է մոտ 2500 մարդ:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ախար, Վարզագան եւ Նարիս քաղաքները: Ստորգետնյա ցնցումների արդյունքում հիմնովին կամ մասնակի  ավերվել   են 115 գյուղ: Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ