News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ քիչ առաջ ավարտվել է ԱԺ փոխնախագահների, խմբակցությունների ղեկավարների  եւ հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ խորհրդակցությունը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղյուրները:

Մեր տեղեկություններով` ԱԺ-ում այժմ ընթանում է ստորագրահավաք` չորեքշաբթի ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Աժ արտահերթ նիստին, մեր աղբյուրների փոխանցմամբ, նախատեսվում է ընդունել հայտարարություն` կապված Հունգարիայի Կառավարության` հայ սպային գիշերը կացնահարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Դրանից անմիջապես հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ նշել էր, որ ճիշտ կլինի, եթե ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի եւ այս հարցը քննարկի: Այնուհետեւ կայացած արտակարգ խորհրդակցության ժամանակ նախագահը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ