News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը կացնային դիվանագիտության շարունակությունն է, որը Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է հունգարական իշխանությունենրի հետ հանցագործ գործարքի պահից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե «բանակցային գործընթացը փակուղի է մտել»:

«Այդ հայտարարությամբ Ադրբեջանը ձգտում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դրա հետ մեկտեղ ձգտում է մեղքը բարդել ուրիշների` հայկական կողմի, ԵԱՀԿ Մինսկի խմբի  վրա»,-նշեց Դ. Բաբայանը: Նրա խոսքով` եւս մեկ քայլ է դարձել արդբեջանական ԶԼՄ-ներում այն տեղեկատվության տարածումը, թե իբր ղարաբաղյան ՀԿ-ները «կոնտակտներ են փնտրում եւ ադրբեջանական կողմին խնդրում են որոշ նախագծեր ֆինանսավորել»:

«Իհարկե, ղարաբաղյան կազմակերպություններն անմիջապես արձագանքնեցին այդ ապատեղեկատվությանը: Սակայն այդ քայլով Ադրբեջանը ոչնչացնում է կողմերի միջեւ հանրային շփումների համար վերջին հարթակները: Նման գործողությունները պետք է լուրջ մտավախություն առաջացնեն առաջին հերթին  միջազգային հանրության շրջանում, եւ անհապաղ քայլեր են պահաջվում սթափեցնելու համար այն պետությանը, որն ագրեսիայի ճանպարհին է, հակառակ դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նշեց Դավիթ Բաբյանը` ավելացնելով, որ նման վարքագծի խորացումը Ադրբեջանին կարող է հերթական աղետին տանել: «Լեռնային Ղարաբաղը միշտ էլ խաղաղության կողմնակից է եղել: Սակայն դրա հետ մեկտեղ բացմիցս է հայտարարել, որ ի վիճակի է պաշտպանել սեփական անկախությունն ու անվտանգությունը, եւ մտադիր չէ սադրանքի տրվել»,-եզրափակեց Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ