News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Այսօր Google–ը  իր տոնական doodle-ը նվիրել է նշանավոր գերմանացի դաշնակահարուհի, կոմպոզիտոր եւ երաժտության ուսուցչուհի  Կլարա Շումանին եւ նրա ամուսնուն` Ռոբերտ Շումանին: Հենց նա է  իր ամուսնուն մեծ ճանաչում բերել ողջ Եվրոպայում` կատարելով նրա ստեղծագործությունները, քանի որ ինքը`Ռոբերտը, չէր կարողանում դաշնամուր նվագել վերին վերջույթների հիվանդության պատճառով:

Կլարայի առաջին հանրային ելույթները տեղի են ունեցել 10 տարեկան հասակում, արդեն այն ժամանակ երաժշտական քննադատները բարձր են գնահատել նրա տաղանդը:

Կլարան անձամբ ծանոթ է եղել Նիկոլո Պագանինիի  եւ Ֆերենց Լիստի հետ: Երիտասարդ տարիքում նա շատ է շրջագայել, իսկ 18 տարեկանում նշանակվել է  իմպերատորական-թագավորական պալատական  վիրտուոզ: 1840 թ-ի օգոստոսի 1-ին Կլարա Վիկը ամուսնացել է Ռոբերտ Շումանի հետ :

Վերջին համերգը Կլարան տվել է 1891 թ-ին` 71 տարեկան հասակում:

Նա մահացել է 1896 թ-ին Մայնի Ֆրանկֆուրտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ