News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ս.թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին՝ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ: Իմաստուն խաղի հայ վարպետներին Ս. Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ: 

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լեւոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին եւ հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգեւատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ մեր ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ