News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը անվանել է նողկալի, սակայն ընդգծել նաեւ, որ ոչ մի ֆիլմ չի կարող արդարացնել բռնությունները։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ «Սա ցանկացած քննադատության արժանի նողկալի ֆիլմ է, որի հետ ԱՄՆ կառավարությունը ոչ մի կապ չունի։ Սա մարդկանց կրոնական զգացումները վիրավորելու ցինիկ փորձ է...

Սակայն ԱՄՆ իշխանությունները երբեք չեն խանգարի ամերիկացիներին արտահայտել իրենց կարծիքը, ինչպիսին էլ, որ դրանք լինեն»,- ընգդծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Քլինթոնը հայտարարել է, որ ոչ մի ֆիլմ չի կարող արդարացնել ԱՄՆ դիվանագետների վրա հարձակումները։

«Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր երկրների կառավարություններին եւ կրոնական գործիչներին բռնությունների քննադատությամբ հանդես գալ եւ քայլեր ձեռնարկել բողոքի ակցիաների ու անկարգությունների ավելացումը կանխելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Լիբիայի Բենղազի քաղաքում սեպտեմբերի 11-ին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից վիրավորված մահմեդականները բողոքի ակցիա են կազմակերպել, եւ հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը, ինչի արդյունքում սպանվել է ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ եւս 3 ԱՄՆ քաղաքացի։ Նույն գիշեր Կահիրեյում ամբոխը հարձակվել է Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ ավելի ուշ հարձակումներ են տեղի ունեցել Թունիսում։

Նշենք, որ երեքն էլ «արաբական գարնան» արդյունքում իշխանափոխություն իրականացրած երկրներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ