News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի միակողմանի ճանաչման թերություններն առավելություններից շատ կլինեն: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն (Երեւան) Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ղարաբաղը տնտեսապես կենսունակ պետական ձեւավորում չէ, եւ ես իբրեւ վերլուծաբան կարծում եմ, որ այն պետք է գտնվի Հայաստանի կազմում: Առավել եւս, որ Հայաստանի քաղաքական վերնախավի զգալի հատվածը ղարաբաղցի է», - կեսկատակ ավելացրել է քաղաքագետը: Ըստ նրա` անգամ Սաֆարովի ազատման գործից հետո Հայաստանը չպետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը, սակայն ճանաչման սպառնալիքն ինքը բանակցություններում աշխատող գործիք է: «Սաֆարովյան ճգնաժամից հետո Հայաստանի ուժը ոչ թե Ղարաբաղն իրականում ճանաչելն է, այլ դա անելու սպառնալիքը», –ասել է փորձագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի պատասխան պատերազմական սպառնալիքներին` Կիրակոսյանը նշել է, որ նման սպառնալիքները միշտ էլ գոյություն ունեն` Բաքվի խելագար դինաստիայի վարչակարգի պատճառով, անկախ հայկական կողմի որեւէ գործողությունից:

Նրա կարծիքով` դա չի նշանակում, թե Ղարաբաղը կարող է ինչ-որ կերպ Ադրբեջանի տիրապետման տակ անցնել: «Բայց անկախության ճանաչման հարցը պետք է ուղղվի ոչ թե Երեւանի փորձագետներին, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հենց Ղարաբաղում էլ տարաձայնություններ կան Հայաստանին միավորվելու եւ անկախանալու կողմնակիցների միջեւ», – ասել է քաղաքագետը: Այնուամենայնիվ, հավելել է նա, դրական երեւույթ կարելի է համարել այն, որ Ղարաբաղի կարգավիճակն արդեն որոշված է:  «Ղարաբաղը երբեք Ադրբեջանի տիրապետման տակ չի անցնի եւ դրանից ավելի շատ կախում չի ունենա, քան այսօր»,- ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատումից հետո  «Ժառանգություն» կուսակցությունը կրկին Հայաստանի խորհրդարանում հնչեցրել էր ԼՂՀ-ի անկախության ճանաչման անհրաժեշտությունը` իբրեւ պատասխան քայլ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ