News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարները այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը քննարկել են միջազգային կարեւոր խնդիրներ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ վստահության վերականգնման ուղղությամբ, ինչպես նաեւ խթանել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունների ավարտը։ Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 20.00-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջեւ հայ համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել, Ալիեւի՝ Ֆրանսիա այցի կապակցությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ