News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մամուլում շրջանառվող լուրը, թե իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան հիմնովին սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնէլ է Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը:

«Հայկական Ժամանակ» թերթը ինչ-որ հետին եւ անհասկանալի նպատակներ հետապնդելով չպետք է խեղաթյուրի մամուլի պատասխանատուի խոսքը: Երկրի կայունությունը ավելի թանկ է, քան ակնհայտ սուտ տեղեկատվություն հրապարակելը, որն միտված է միայն թերթի սպառումն ապահովելուն»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակն» իր այսօրվա համարում գրել էր, թե Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ: «Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ` անհանգստության որեւէ առիթ չկա»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բաղրամյանը:

Ահաբեկչական խմբի եւ հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, իրավապահները չեն կարողանում պարզել` ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը եւ այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ»,- գրել էր «Հայկական ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ