News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է հունգարական «Krétakör» թատրոնի ռեժիսոր եւ  գեղարվեստական ղեկավար Արփադ Շիլինգի` «Le Monde»-ում հրապարակված հոդվածը որոշակի կրճատումներով.

Ես դիմում եմ բոլոր ազնիվ հունգարացիներին. ներողություն խնդրեք հայ ժողովրդից, որին մեր իշխանությունները վիրավորեցին հակառակ մեր կամքի եւ ամոթալի կերպով` մեր անունից:

Անհասկանալի է, թե ինչու մեր կառավարությունն այդ կերպ վարվեց: Մարդասպանին վերդարձնելով Ադրբեջանին, որտեղ էլ նա ներման արժանացավ,  կառավարությունն անմարդկային արարք թույլ տվեց, որը խախտում է բարոյականությունն ու համարվում իրավական առումով անհիմն քայլ:

Հունգարիան հազարամյա իրավունքի պետություն է, որով մենք հպարտանում ենք: Հնեց այդ պատճառով ենք մենք պահանջում, որ Վիկտոր Օրբանի կառվարությունը անհապաղ ներողություն խնդրի Հայաստանից եւ դադարի նպաստել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հակամարտությանը:

Միջազգային հանրության աչքին այս գործը եւս մեկ ապացույցն է այն բանի,որ մեր կառավարության ղեկավարը, ով ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, ռասիզմի դեմ պայքարում է ոչ թե գործով, այլ խոսքով: Վիկտոր Օրբանտը պետք է դադարի խրախուսել ծայրահեղականներին. ԵՄ հասցեին նրա գռեհիկ արտահայտությունների եւ խորհրդարան հասած ծայրահեղ աջ կուսակցության կողմից դրոշներն այրելու միջեւ զուգահեռը պարզապես ակնհայտ է: Պետք է վերջ դնել երկակի ստանդարտներին:

Հունգարիան եվրոպական երկիր է, քանի որ ժամանակին նրա  լուսավորյալ առաջնորդներն այդպես են որոշել: Հենց նրանց ենք մենք ցանկանում հետեւել: Հարգանքով վերաբերվելով բոլոր նրանց, ովքեր չեն մտածում այնպես, ինչպես մենք, մենք հրաժարվում ենք ցանկացած ֆիզիկական կամ այլ  բռնությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ