News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց սեպտեմբերի 18-ին հայերի բողոքի ցույցից մեկ օր անց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամներից մեկն անանուն զանգ է ստացել` Ալֆորվիլի գրասենյակը վառելու սպառնալիքով: Զանգահարողը խոսել է հայերեն, հայտնում է «Nouvelles d`Arménie»-ն:

Այդ կապակցությամբ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.  «24 ժամ էլ չէր անցել Ադրբեջանի դեսպանատան դիմաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ցույցից, երբ ինչ-որ մեկն անանուն զանգ կատարեց` փորձելով վախեցնել մեր կուսակցության անդամներից մեկին: Դեռ մեկ շաբաթ չի անցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող ազգային խորհրդում Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ընտրվելու օրվանից, բայց ինչ-որ մեկը նողկալի կերպով սպառնացել է այրել Ալֆորվիլի մեր գրասենյակը Հայաստանի անկախության օրվանից երկու օր առաջ, մեկը, խոսելով, հայերեն փորձում էր լռեցնել շարժմանը:

Նման բանն անընդունելի է: Կուսակցության անդամին վախեցնելը կամ գրասենյակին սպառնալը նշանակում է հարձակվել կուսակցության վրա: Ոչինչ չի կարող Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությանը շեղել հանուն հայ ժողովրդի գործելու առաքելությունից: Մեր անդամներից մեկին ասված խոսքերը շատ լուրջ էին, բայց մեզ վրա չեն ազդել: Մենք հաշվեհարդար կտեսնենք հանցագործի հետ»:

Նշենք, որ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը հայկական հնագույն կուսակցություններից է, ստեղծվել է 1887թ. Ժնեւում: Այս տարի կուսակցությունը նշում է  125-ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ