News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան ափի հոգեւոր սպասավոր Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը «The Hairenik Weekly»-ին տված հարցազրույցում ողջ աշխարհի հայությանը կոչ էր արել օգնել սիրիահայ համայնքին, գրում է   «The Armenian Weekly»-ին:

Չոլոյանն ընդգծել էր սիրիահայ համայնքի կարեւոր եւ օրինակելի դերը: «Հալեպի հայերը բացառիկ հայկական ոգի են ժառանգել: Ոգի, որը վերածնվել էր ցեղասպանությունից հետո: Այդպիսով Հալեպը հավատարիմ է մնացել իր արմատներին` ավանդույթների եւ ժառանգության տեսանկյունից»,-նշել էր հոգեւոր առաջնորդը:

Չոլոյանի խոսքով` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջ հայությանը եւ հատկապես թեմերին կոչ էր արել օգնության ձեռք մեկնել սիրահայերին: Կաթողիկոսը ցանկանում է ապահովել այն, որ համայնքը պաշտպանի իր գույքը, դպրոցները, եկեղեցիները, նաեւ` մարդասիրական օգնություն տամադրվի համայնքին: Նա նշել է, որ Արամ կաթողիկոսը հետաձգել է այցը ԱՄՆ, երբ պարզ է դարձել, որր սիրիահայ համայնքը վտանգի մեջ է եւ որ նրա ներկայությունն անհրաժեշտ է Մերձավոր Արեւելքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ