News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կիեւում կայանալու է ուկրաինացի գիտնական, փիլիսոփա եւ հայագետ Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գրքի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua կայքը, միջոցառումը կայանալու է հոկտեմբերի 2-ին, Ուկրաինայի ԳԱԱ փոքր սրահում:

Միջոցառումը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: 1512թ. հակոբ Մեղապարտը վենետիկում հրատարակեց հայկական առաջին գիրքը, իսկ ուղիղ 100 տարի անց Յան Մուրատովիչը (Կարմատենց) Լվովում բացեց աշխարհում չորրորդ հայկական տպարանը:

Հանրագիտարանը գրվել է Ուկրաինայի 44 պետական թանգարանների եւ արգելոցների ֆոնդերի նյութերով, տեքստերն ուղեկցվում են ավելի քան 500 նկարներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ