News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Իմ ջերմագին բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ եւ հայ ժողովրդին Սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ:

Հայաստանը թեւակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ ամուր ու տեւական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը եւ լիահույս է, որ առաջիկա տարիներին մեր սերտ գործընկերությունն առավել կընդլայնվի: Ժողովրդավարությունը, բարեկեցությունը եւ խաղաղությունը Ձեր երկրում խորացնելու մեր աշխատանքներից զատ՝ մեր համագործակցությունը ներառում է նաեւ համատեղ ջանքեր ընդդեմ համընդհանուր մարտահրավերների, եւ մենք խորապես արժեվորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին Աֆղանստանում ու Կոսովոյում, որտեղ քաջարի հայ զինվորները ծառայում են ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ ամերիկյան ուժերի հետ միասին:

Ամերիկան նաեւ մեծապես հարստացել է հայկական ծագում ունեցող ամերիկյան քաղաքացիների ներդրումների շնորհիվ եւ այսօր՝ այս տոնի առիթով, մենք միասին նշում ենք նաեւ մեր ժողովուրդների միջեւ եղած երկարամյա բարեկամական կապերը:

Բոլոր ամերիկացիների անունից ես իմ սրտաբուխ շնորհավորանքներն եմ հղում այս կարեւոր տոնի առթիվ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ