News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Համացանցին բնակչության ներգրավվածության առումով առաջատարը Իսլանդիան է, այնտեղ բնակչության 95%-ն օգտվում է համացանցից: Գերմանիայում օգտվում է բնակչության 83%-ը, ԱՄՆ-ում` 77,9%-ը, Ռուսաստանում` 49%-ը եւ Չինաստանում` 38,3%-ը:

Այս տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի Լայնաշերտ կապի հանձնաժողովի զեկույցում, որը պատրաստվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Էլեկտրակապի միջազգային միության աջակցությամբ: Բերված են 117 երկրների տվյալներ: Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է հատկացված լայնաշերտ կապին եւ աշխարհի տարբեր տարածաշրջաններում դրա հասանելիությանը: Փաստաթղթում ասվում է, որ այսօր 2,26 մլրդ մարդ է օգտվում համացանցից:

Ադրբեջանում համացանցից օգտվում է բնակչության 50%-ը, Ղազախստանում` 45%-ը, Բելառուսում` 39,6%-ը, Մոլդովայում` 38%-ը, Վրաստանում` 36,6%-ը, Ուկրաինայում` 30,6%-ը, Ուզբեկստանում` 30,2%-ը, Ղրղըզստանում`20%-ը, Տաջիկստանում`13%-ը, Թուրքմենստանում` 5%-ը:

Ինչ վերաբերում է լայնաշերտ կապին, այստեղ առաջատարը Լիխտեյնշտեյնն է (71,6%): Խոշոր պետություններից յոթերորդ տեղում է Ֆրանսիան (36,1%): ԱՄՆ-ն տասնութերորդ տեղում է (28,7%), Ռուսաստանը` հիսուներորդ (12,2%), Չինաստանը` հիսուներեքերորդ (11,6%):

Ադրբեջանում ստացիոնար լայնաշերտ կապից օգտվում է բնակչության 10,7%-ը, Մոլդովայում` 9,9%-ը, Հունաստանում` 7,6%-ը, Ղազախստանում`7,5%-ը, Ուկրաինայում`7%-ը, Ուզբեկստանում` 0,5%-ը, Ղրղըզստանում` 0,3%-ը,Տաջիկստանում` 0,1%-ը:

Ինչ վերաբերում է բջջային լայնաշերտ կապին, այստեղ առաջատարը Սինգապուրն է, Ռուսաստանը 16-րդ տեղում է (47,9%):

ԷՄՄ-ի տվյալներով` 2015թ. Երկրի բնակչության առնվազն կեսի համար հասանելի կդառնան համացանցը եւ ստացիոնար  լայնաշերտ կապի միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ