News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայազգի հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը կարծիք է հայտնել ԱՄՆ-ի  նախագահի սպասվող ընտրությունների վերաբերյալ: «American Rock Scene»-ի հետ հարցազրույցում նա  անդրադարձել է ԱՄՆ-ի երկկուսակցական համակարգին: 

«Եթե մենք մեծ ընտրություն ենք ուզում, ապա պետք է ինքներս այն ստեղծենք: Մենք շատ կուսակցությունների կարիք ունենք: Նույնիսկ ԽՍՀՄ-ի Կոմունիստական կուսակցությունը 2 ճյուղ ուներ` լիբերալ եւ պահպանողական: Երկու կուսակցությունն այնքան էլ ժողովրդավարական չէ: Բայց ամենից վատ բանը փողն է քաղաքականության մեջ», - կարծում է Թանկյանը:

Ըստ նրա` ներկայումս ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ավելի շատ փողեր կան, քան երբեւէ: Գլխավորը ոչ թե թեկնածուի ընտրությունն է, այլ թե ինչ է կանգնած նրա թիկունքում` փողեր, ընտրական համակարգ:

Սերժ Թանկյանը նաեւ պատմել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին: «Ինձ ավելի շատ հետաքրքրում է քաղաքական ուղղվածությունը, քան նախագահի թեկնածուի հոգեւոր հայացքները (Միթ Ռոմնին մորմոն է` խմբ.): Բանն այն է, որ Միթ Ռոմնին իր քաղաքականությամբ մեկ առաջ է գնում, մեկ` հետ: Նա ուղղակիորեն հայտարարեց, որ իրեն չի հուզում  47% ամերիկացիների կարծիքը: Դա վիրավորական է: Նա  իրեն նեղություն չտվեց անգամ դա հերքել», - նշել է երաժիշտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ