News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դպրոցներում դեռեւս կոռուպցիա կա, թեեւ այն նվազել է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում ասաց ԱԺ նախագահի տեղակալ  Էդուարդ Շարմազանովը՝ հարց ուղղելով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ընդ որում, ըստ Է. Շարմազանովի,  հիմնական բողոքները գալիս են այն դպրոցներից, որոնք մարզային ենթակայության են, թեեւ ոլորտի պատասխանատուն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն է: Նրա կարծիքով՝ կրթության եւ գիտության նախարարությանը պետք է իրավասություններ տալ՝ մարզային դպրոցներում որոշակի քայլեր իրականացնելու համար: Է. Շարմազանովը նաեւ ուշադրություն հրավիրեց երեխաների դաստիարակության վրա, որը պետք է խարսխվի ազգային-քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Ի պատասխան Ա. Աշոտյանն ասաց, որ դպրոցն այսօր այնպիսին է, ինչպիսին է հասարակությունը, քաղաքացին, առօրեական բարքը: «Այդ վարքը լավը չէ, եւ մենք դա գիտենք ոչ միայն մամուլից»,- ասաց Ա. Աշոտյանը: Նրա խոսքով՝ ներկայում հայ հասարակությունը չունի կայուն արժեքների վրա խարսխվող արժեհամակարգ, իսկ միակ փաստաթուղթը, որի շուրջ հասարակությունը կարողացել է համազգային կոնսեսուսի գալ՝ Սահմանադրությունն է: Ա. Աշոտյանը նաեւ նշեց, որ լրատվամիջոցները միշտ չէ, որ դրական դերակատարում ունեն դպրոցներում ծագող հիմնախնդիրների լուծման հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ