News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կկանգնեցնի Ղարաբաղյան բանակցությունները: Այսօր` սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով, ներկայումս բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց հազիվ թե հնարավոր լինի գրանցել: «Նման մթնոլորտում դժվար է սպասել որեւէ տեղաշարժի», – ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտում  սպանվել է Ռամիլ Սաֆարովի կողմից, կդառնար 34 տարեկան: Օգոստոսի 31-ին ցմահ դատապարտված Սաֆարովը, 8-ամյա ազատազրկումից հետո, Հունգարիայի արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ էլ անմիջապես ազատ է արձակվել: Դրանից անմիջապես հետո Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Բուդապեշտի եւ Բաքվի քաղաքականությունը միջազգային հանրության խիստ քննադատությանն է արաժանացել:

Տեղի ունեցածի կապակցությամբ քաղաքական գործիչները լուրջ կասկածանքներ են հայտնում մոտակա ժամանակներս ղարաբաղյան հարցի բանակցությունների արդյունավետության վերաբերյալ: Հունգարիայի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել հենց սեփական երկրում ընդդիմաության կողմից, իսկ վարչապետ Վիկտոր Օրբանը բարոյապես սնանկ է անվանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ