News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Համացանցային հսկա Google-ն իր 14-ամյակը նշում է գլխավոր էջի տոնական doodle-ով: Տոնական լոգոտիպը շոկոլադե տորթ է` 14 մոմերով, որոնք աստիճանաբար փոխակերպվում են ընկերության գույնզգույն անվանմանը` տոնական մոմերով:

Google-ը հիմնադրվել է 1998թ. Սթենֆորդի համալսարանի ասպիրանտներ Սերգեյ Բրինի եւ Լարի Փեյջի կողմից:  Բրինը եւ Փեյջը որոնման սեփական համակարգը մշակում էին 1996թ.-ից սկսած. սկզբում այն գործածվում էր միայն Սթենֆորդի կայքում:

Գոյության 14 տարիներին Google-ը հասավ նրան, որ երկրների մեծ մասում տարածվածության առումով առաջին կայքն է, իսկ նրա բրոուզեր Google Chrome-ը  մրցակիցներից հիմնականում առաջ է անցնում: Google-ին է պատկանում աշխարհի խոշորագույն YouTube վիդեոհոսթինգը, իսկ նրա բջջային Android պլատֆորմը սմարթֆոնների շուկայում առաջին տեղն է զբաղեցնում, պլանշետների հատվածում` 2-րդը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Google-ի ստեղծած ծառայություններից են փաստաթղթերի հետ աշխատանքի Google Docs հավելվածը,  Google Maps քարտեզագրական ծառայությունը, էլեկտրոնային Gmail փոստը, Google Drive ծառայությունը եւ այլն: Ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում Google+ սոցցանցի մշակմանը, որում 250 մլն գրանցված օգտվող կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ