News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում հանգիստը թանկ չէ Վրաստանի համեմատ: Այս մասին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում կայանալիք հայ-ռուսական համատեղ առաջին զբոսաշրջային գիտարշավին:

Այն հարցին, թե ինչպես կարելի է  գրավել սեփական քաղաքացիներին  Հայաստանում, այլ ոչ թե Վրաստանում  հանգստանալու համար, այն դեպքում եթե  Վրաստանում գները երեք անգամ էժան են, Պետրոսյանը նկատել է, որ այս հարցը մշտապես չափազանցվում է. «Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում գները երեք անգամ բարձր  չեն, այլ 30 տոկոսով ցածր են Վրաստանի գներից: Եթե մենք համեմատենք հյուրանոցային որակները, ապա կհամոզվենք, որ Հայաստանում գները բարձր չեն: Այլ հարց է այն, որ ինչ որ մեկը ծովը նախընտրում է Սեւանից, Ջերմուկից: Ծովը ծով է, իսկ հայերը միշտ սիրել են հանգստանալ Սեւ ծովի ափին»,- նկատել է Արա Պետրոսյանը: «Այնպիսի հյուրանոցներ, որոնցում դուք 3-5 հազարով (դրամ- խմբ.) հանգստանում եք Վրաստանում, կարելի է նաեւ Հայաստանում գտնել: Կարող եմ այդ հյուրանոցների տեղը ասել: Որակով եւ գներով նրանք չեն զիջում վրացականներին», -հայտնել է պաշտոնյան:

Էկոնոմիկայի փոխնախարարի վստահեցմամբ` այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում  Հայաստանի ներքին զբոսաշրջությունը աճել է 13,2 տոկոսով: Այսինքն, հիմնավորում է Պետրոսյանը, եթե մեր քաղաքացիների վճարողունակությունը բարձրացել  եւ թույլ է տվել հանգստացողների մեծ մասին մնալ  հայրենիքում, ապա զարմանալի ոչինչ չկա, որ ավելի շատ մարդիկ են հնարավորություն ստացել հանգստանալ հայրենիքի տարածքում:  Նրա խոսքով, վերջին ժամանակներս ավելի շատ  են սկսել այցելել ռուսական սեւծովյան լողափերը:

Ինչպես հաղորդել է Արա Պետրոսյանը, առաջին կես տարում 5 տոկոսով բարձրացել է նաեւ ներգնա զբոսաշրջության ծավալները` կազմելով ավելի քան 280 հազար մարդ, որոնց  մեծ մասը հիմնականում 40-55 տարեկան են: Ընդհանուր առմամբ նա կոչ է արել զբոսաշրջության առաջխաղացումը հեռանկարային համարել: «Խնդիրներ կան եւ զբոսաշրջության ոլորտը մեկ օրում չի ստեղծվում»,-նկատել է Պետրոսյանը,-«Սակայն այսօր Երեւանը արդեն դարձել է տարածաշրջանի հրապուրիչ քաղաքներից մեկը: Եւ միտումները ուղղված կլինեն  ոլորտներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ