News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

39-ամյա  Ա. Ծ-ը եւ 43-ամյա Ն. Բ-ը պայմանագրային զինծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, որպես խոհարարներ ծագած վիճաբանության ժամանակ  հայհոյել եւ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

39-ամյա  Ա. Ծ-ին եւ 43-ամյա Ն. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, պայմանագրային զինծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, որպես խոհարարներ, մայիսի 19-ին զորամասի ճաշարանի հանգստի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կանոնները, հայհոյել եւ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359  հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:

Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3  ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Նրանց նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց է ընտրվել: Իսկ հերթական դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ