News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թեհրանի համերգից տասը տարի անց դուդուկի վիրտուոզ Ջիվան Գասպարյանը կրկին բեմում հանդես է եկել իրանցի անգերազանցելի վարպետ Հոսեյն Ալիզադեի հետ: Այս անգամ երաժիշտները ելույթ են ունեցել Լոնդոնի «Բարբիկան»  կենտրոնում:

Ալիզադեն, որին իրանցի հանդիսատեսը դիմավորել է օվացիայով, նստել է գորգին` իր սեթարով մի պատմությունից մյուսին անցում կատարելով:

Այդ դանդաղ տրանսը շարունակվել է այնքան, մինչեւ բեմ է դուրս եկել Ջիվան Գասպարյանը: Նա ղեկավարում էր դուդուկի քառյակը` ներառյալ իր իսկ հնարած բասային դուդուկը: Գասպարյանն սկսել է մելամաղձոտ մեղեդիներից: Երբ ընդհանուրին միացել է բասային դուդուկը, տոնայնությունների տարբերությունն սկսել է պարզապես ցնցել  սրահի պատերը: Մենակատարի դերում հանդես է եկել նաեւ Ջիվան Գասպարյան կրտսերը` երաժշտի թոռը: Ժամանակ առ ժամանակ նրանց մեղեդիները նման են եղել Բինգ Քրոսբիի ձայնին: 

2 ժամ անց հայերը եւ իրանցիները բեմ են դուրս եկել միասին: Ալիզադեն դուրս է եկել ջութակահարի եւ 2 կանանց ուղեկցությամբ` մեկը երգել է,  երկրորդը`քանոն նվագել: Նրանց են միացել երիտասարդ 3 դուդուկահարներ: Բեմ է վերադարձել Գասպարյան ավագը. նա չի նվագել, այլ երգել է իր դուդուկով: Հայկական ժողովրդական 5-տակտանի երգը առաջին իսկ նոտայից ծափահարությունների է արժանացել ինչպես հայ, այնպես էլ  իրանցի  ունկնդիրների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ