News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրիտանական Glamour հրատարակչության կայքում առնական գեղեցկության 40 հազար եկրպագուներ քվեարկել են իրենց նախընտրելի թեկնածուների օգտին: Քվեարկության արդյունքում 2012թ. ամենահամակրելի 100 տղամարդկանց շարքում նոր դեմքեր են հայտնվել: Արդեն չորրրդ տարին անընդմեջ առաջատարը «գլխավոր վամպիր» Ռոբերտ Փաթինսոնն է:

Բրիտանացին առաջ է անցել Ջոնի Դեպից, Էրիստիան Բեյլից, Ռայան Գոսլինգից եւ շատ այլ աստղերից:

Դատելով ամեն ինչից` աղջիկների համար «Մթնշաղի» գունատ վամպիրը նախկինի պես համեղ պատառ է, թեեւ երկրպագուհիները ստիպված էին հրաժարվել նրա հետ կապված երազանքներից: Ինչպես հայտնի է, դերասանը վերջերս կրկին միացել է իրեն դավաճանած Քրիսթին Ստյուարտի հետ

Վարկանիշի յոթերորդ տեղում է «Մթնշաղի» մեկ այլ հերոս` Թեյլոր Լոտները, ցուցակում կան նաեւ «Վրիժառուները» ֆիլմի աստղեր Թոմ Հիդլսթոնը (2-րդ տեղ), Ռոբերտ-Դաունի Կրտսերը (6-րդ տեղ) եւ Քրիս Հեմսվորթը (19-րդ տեղ): Լավ դիրքերում է նաեւ նոր Շերլոկ Հոլմս Բենեդիկտ Կամբերբետչը, որը եզրափակում է առաջատարների հնգյակը: Բրիտանական Glamour-ի վարկածով ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի.

1. Ռոբերտ Փաթինսոն

2. Թոմ Հիդլսթոն

3. Ջոնի Դեպ

4. Մայքլ Ֆասբենդեր

5. Բենեդիկտ Կամբերբետչ

6. Ռոբերտ-Դաունի Կրտսեր

7. Թեյլոր Լոտներ

8. Փոլ Ուեսլի (Փոլ Վասիլեւսկի)

9. Ջեյմս Մաքեւոյ

10. Հենրի Քեւել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ