News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունի՝ Թուրքիայում գործող եկեղեցիների քանակի հետ կապված հարցին:

Թուրքական Timeturk կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Թուրքիայում կա գործող հրեական 38 սինագոգ, հույներին պատկանող 140 եկեղեցի, հայերին՝ 52 եւ ասորիներին՝ 58 եկեղեցի:

Բեքիր Բոզդաղը շեշտել է, թե Թուրքիայում կա գրանցված  ընդհանուր 349 եկեղեցի:

Նշենք, որ ավելի վաղ Բեքիր Բոզդաղը հայտնել էր, որ 2002-ից այս կողմ Թուրքիայում կրոնական արարողությունների անցկացման համար բացվել է 10 եկեղեցի, իսկ նույն ժամանակահատվածում վերանորոգվել է 68 եկեղեցի։


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ