News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովում սպանվել է Ռոստովի շրջանային դատարանի նախկին դատավորը: Կնոջ սպանության կապակցությամբ կրկին ջրի երես են դուրս եկել դատավորների հասցեին ուղղված  սպառնալիքներ պարունակող նամակները: Պարզվել է, որ սպանվածը,  եւ  այս տարվա հուլիսին սպանված նրա գործընկերը` Սամվել Մանուկյանը, մահից առաջ նույնատիպ նամակներ են ստացել:

Ինչպես հայտնում է  Ռոստովի շրջանի դատախազությունը, նախկին դատավորի մարմինը, ով  հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, հայտնաբերվել է երեկ երեկոյան` ժամը 21:00-ի սահմաններում, Թելմանի փողոցի սեփական տան մոտակայքում: Սպանվածը արդեն մի քանի տարի չէր աշխատում դատարանում: Այնուհանդերձ, հետաքննության վարկածներից մեկի համաձայն, սպանությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ, երբ աշխատում էր դատարանում:

Ինչպես գրում է «Գազետա.ru»-ն, Ռոստովի շրջանի մի շարք դատավորներին ուղղված նամակներում սպառնալիք է հնչում ոչ միայն դատավորների, այլ նաեւ նրանց հարազատների եւ երեխաների նկատմամբ` անօրինական  դատավճիռներ կայացնելու  կապակցությամբ:

Նամակներում նշվել է, որ դատավորների հետ հաշիվները կմաքրվեն օրվա ցանկացած պահին` հրազենային կրակի միջոցով, ինչպես նաեւ ունեցվածքի հրդեհմամբ եւ խափանմամբ:

Գործակալության աղբյուրը նշում է, որ նամակները ուղարկվել են ազգության ոչ ռուս դատավորների էլեկտրոնային հասցեներին: Նամակի մեջ նշվում է, որ նմանատիպ նամակ մահից առաջ ստացել է նաեւ Մյասնիկովյան շրջանի դատավոր Սամվել Մանուկյան, ով սպանվել է հուլիսին: Մանուկյանը  Մյասնիկովյան շրջանի դատարանում աշխատել է 14 տարի, գնդակահարվել է անհայտ 4 անձանց կողմից գյուղի իր տանը` 2012 թ-ի հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ