News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոթառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնեւում հանդիպում ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր  խորհրդում:

Նույն օրը, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին եւ  Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան  Սաթենիկ Աբգարյանին   հանձնվեց «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից «Ոսկե ծիրան»կինոփառատոնին շնորհված  «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը: Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնեւ) եւ շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ