News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆլորենցիայի մենաստանում պեղումների ժամանակ իտալացի հնագետները թաղում են հայտնաբերել, որտեղ հանգչում են երկու կանանց մարմիններ: Հնագետները մենաստանում որոնում են Լիզա Գերարդինիի մարմինը, ով հավանաբար եղել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» բնորդը:

Հնագետների կարծիքով, մարմինները հայտնաբերվել են Գերարդինի տոհիմ խորհրդանիշով 16-րդ դարի զոհասեղանի հիմքում: Լիզան` ֆլորենցիացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը, պատկանում էր այդ տոհմին, գրում է MIGNews-ը:

«Եթե մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, ապա կարող ենք հայտնաբերել Մոնա Լիզայի մարմինը, ում գանգը մեզ հնարավորություն կտա  վերականգնել դիմագծերը եւ ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները»,- կիսվել է հնագետներից մեկը:

Գիտնականների կարծիքով, 16-րդ դարի կեսերին այստեղ թաղվել են միայն երկու կին` Լիզա Գվարդինին եւ մեկ այլ նշանավոր կին` Մարիա դել Ռիչչոն:

Ինչպես հաղորդում է «Լենտա.ru»-ն,  վկայակոչելով իտալական ANSA-ն, գիտնականները կմախքները հայտնաբերել են հոկտեմբերի 2-ին: Նրանցից մեկը ամբողջական է, իսկ երկրորդից միայն հատվածներ է մնացել:

Հնագետները հույս ունեն, որ Մոնա Լիզայի արտաքինի վերականգնումը հնարավորություն կտա պատասխանել խորհրդավոր ժպիտին վերաբերող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ