News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ է ընտրվել  Ա.Պ. Չեխովի անվան ՄԳԱԹ-ի ղեկավար Օլեգ Տաբակովը: Նրա տեղակալներն են դարձել ՄՄՀՊԻ-ի համաշխարհային գրականության եւ մշակույթի ամբիոնի ղեկավար Յուրի Սիմոնովը (Վյազեմսկի) եւ «Պատանի լրագրողների լիգայի» նախագահ Ալեքսանդր Շկոլնիկը, հայտնում է Ռուսաստանի Հանրային պալատը:

Նիստում նաեւ հաստատել են Հանրային հեռուստատեսության մասին դրույթը:

Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է հանրային կարծիքի անկախ դիտարկման անցկացում, որը պետք է որոշի, թե հեռուստաալիքի գործունեությունը որքանով է համապատասխանում հանրության պահանջներին, նաեւ` ալիքի հանդեպ վստահության մակարդակը, գրում է BFM.RU-ն:

Խորհրդի անդամները նշանակել են նաեւ «Ռուսաստանի Հանրային հեռուստատեսություն» ոչ առեւտրային կազմակերպության դիտարկման խորհրդի նախագահին, նրա տեղակալներին եւ անդամներին:

Հեռուստաալիքը կհեռարձակվի 2013թ. մայիսի սկզբից: Ընդ որում, գլխավոր տնօրեն Անատոլի Լիսենկոյի խոսքով, բյուջետային նախատեսված 1,5 մլրդ ռուբլու միջոցները 2013-2014թթ. համար բավարար չեն: Նա խոստովանել է, որ ստիպված են եկամտի լրացուցիչ աղբյուրներ որոնել, իսկ գովազդ հեռուստաալիքի եթերում չի լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ