News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Կառավարության տանը հոկտեմբերի 24-26-ը տեղի կունենա «EXPO-RUSSIA ARMENIA 2012» հայ-ռուսական արդյունաբերական 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության նախարարություններում,  ինչպես նաև նպատակային հանդիպումներ Ռուսաստանի հետ ավանդաբար համագործակցող Հայաստանի ձեռնարկություններում և գիտահետազոտական հաստատություններում:

«EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսի կազմակերպիչը  «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն  է եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Միջոցառումները անց է կացվում Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական համագործակցությամբ, Ռուսաստանի Պետդումայի, ԱԳՆ-ի եւ Ռուսաստանի արդյունաբերական նախարարությունների, ինչպես նաեւ Հայաստանի Կառավարության,  Ազգային Ժողովի, եւ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցության ներքո:  Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մշակութային եւ զբոսաշրջային ծրագրեր:

Հայ-ռուսական ամենամյա արդյունաբերական EXPO-RUSSIA ARMENIA-ի առաջին  ցուցահանդեսը տեղի է ունեցել 2008 թ-ին Երեւանում: տարիներին ընթացքում  ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 5000 ընկերություններ` ռուսաստանի եւ Հայաստանի 35 շրջաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ