News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը ներկայացրել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Առաջին տեղում, ինչպես սպասելի էր, Օփրա Ուինֆրին է` տարեկան 165 մլն դոլար եկամտով: Լեգենդար հեռուստահաղորդավարուհին ոչ միայն Հոլիվուդի, այլեւ ամբողջ աշխարհի ամենաբարձր վարձատրվող կին աստղն է: «Արծաթը» բաժին է ընկել 31-ամյա Բրիթնի Սփիրսին. 75 համերգներով հաղթական վերադարձը եւ «պլատինե» Femme Fatale ալբոմն անցած տարում  նրան 58 միլիոն դոլարի եամուտ են ապահովել:

Ցուցակում ամենաերիտասարդ Թեյլոր Սվիֆթը` CoverGirl կոսմետիկական բրենդի գովազդային դեմքը, տարեկան 57 մլն դոլար եկամտով երրորդ տեղում է:

Չորրորդ տեղում տարեկան 53 մլն դոլար եկամուտ ունեցող հեռուստահաղորդավարուհի Էլեն Ջեջեներեսն է: Նույն 53 մլն դոլարով 5-րդ տեղն է զբաղեցնում Ռիհանան: Նրան եկամուտն ապահովել են We Found Love եւ Talk That Talk հիթերի բուռն հաջողությունը, գովազդային հաջող պայմանագրերը, սեփական Reb`l Fleur օծանելիքը եւ շրջագայությունների հագեցած ժամանակացույցը, գրում է  NEWSru.com-ը:

6-րդ տեղում Lady Gaga-ն է 52 մլն դոլարից ավելի եկամուտով: Յոթերորդ տեղում է Ջենիֆեր Լոպեսը: Բազմակողմ հետաքրքրությունները նրան տարեկան 52 մլն դոլար են ապահովում: Victoria`s Secret-ի ամենաբարձր վարձատրվող մոդել եւ երիտասարդ մայրիկ Ժիզել Բունդխենը  ութերորդ տեղում է` 45 միլիոնով:

45 միլիոն եկամուտով կարող է պարծենալ նաեւ փոփ երգչուհի Քեթի Փերին:

Տասնյակը եզրափակում է հեռուստահաղորդավարոււհի Ջուդիթ Շեյնդլինը` դարձյալ 45 միլիոն դոլար տարեկան եկամտով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ