News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում սեպտեմբերի 20-30-ը կայացած Գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնից հայերը վերադարձել են «մեծ ավարով» (ֆոտոռեպորտաժ) : Բոդրոմում կայացած Princess of the Globe and Photomodel of Universe 2012 եւ մանկական Little Princess  World and Little Prince World եւ Mini/Junior Top Model of the World-2012 մրցույթներին մասնակցելու համար Հայաստանից մեկնել էր 7 մասնակից, ովքեր վերադարձան 8 մրցանակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի կազմակերպիչ, Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի,Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը:

Princess of the Globe and Photomodel of Universe 2012 մրցույթին Հայաստանը ներկայացնող 22-ամյա Լաուրա Կարագյոզյանը արժանացավ երկու մրցանակի` «Միսս տաղանդ» տիտղոսին` արաբական պարեր պարելու համար, ինչպես նաեւ ճանաչվեց «Miss Sun Dance»` արժանանալով գլխավոր հովանավորի գլխավոր մրցանակին, այն է` 10-օրյա անվճար ուղեգիր երկու հոգու համար: Մեծահասակների մրցույթին մասնակցում էր 20 երկիր, առաջին հորիզոնականը զբաղեցրեց Պորտուգալիայի, 2-րդը` Իտալիային, 3-րդը` Մոլդովայի, 4-րդը` Ուկրաինայի, 5-րդը` Ղրղզստանի ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցում էինք աշխարհահռչակ դիզայներներ, մոդելային աշխարհում հայտնի դեմքեր եւ այլն:

Little Princess  World and Little Prince World եւ Mini/Junior Top Model of the World-2012 մրցույթը անց էր կացվում 4 տարիքային խմբերում` 3-5տ, 5-7տ, 7-9տ եւ 10 տ  և բարձր, դրան մասնակցում էր 10 երկիր: Ի դեպ, «Photomodel of Universe -2012»–ին մասնակցում էին թե փոքրիկները և թե մեծահասակները: Մեծահասկաներից Գլխավոր մրցանակին արժանացավ Ֆինլանդիայի ներկայացուցիչը:

Հայաստանից փոքրերի մրցույթին մասնակցում էր վեց երեխա, կազմակերպչի խոսքով` «մեկ մեկից լավը», եւ բոլորն էլ արժանացան մրցանակների: Այսպես, 3-5 տարիքային խմբում մրցույթին մասնակցող Ալինա Գալստյանը արժանացավ «Mini Top Model  of the World» մրցանակին, Ալեքս Գասպարյանը, ով ճանաչվեց «Աշխարհի փոքրիկ արքայազն»: 5-7 տարիքային խմբում «Լավագույններից լավագույն» գլխավոր մրցանակին արժանացել են Հայաստանը ներկայացնող, Էլեն Գալստյանը եւ Գոռ Բակլաչյանը: Վահրամ Աբելլյանը արժանացավ «Տիեզերքի ֆոտոմոդել», իսկ Վարդան Գյոզալյանը` «Junior Top Model  of the World»: Մրցույթի կազմակերպիչը շեշտեց, որ  հայ երեխաները շատ ավելի հաջող են հանդես գալիս ամբողջ աշխարհում`ի տարբերություն մեծերի: Խնդիրը, ըստ Աշոտ Խաչատրյանի այն է, որ մեծահասակները դեռ չեն  ձերբազատվե; թերարժեքության բարդույթներից, վախենում են լողազգեստով դուրս գալ բեմ: Դրանից բացի, նրա խոսքով, կան բավականին գեղեցիկ աղջիկներ, որոնք խուսափում են մասնակացել գեղեցկության մրցույթներին, քանի որ դեռեւս կան կարծարտիպեր, թե եթե դու մոդել ես ուրեմն` այսպես ասած` «անբարոյական ես»: «Շատ լավ հայ գեղեցիկ աղջիկներ կան, որոնք ցածրահասակ են, իսկ միջազգային մրցույթներում շատ դժվար է ինձ համար հայ աղջիկներ ընտրելը, որովհետեւ պարտադիր պայման է 1,73-ից ավելի հասակ ունենալը: Իսկ այն աղջիկները, ովքեր ունեն բարձր հասակ, կամ ընկերն է խանգարում մասնակցելու նման մրցույթների, կամ էլ` ընտանիքը»,- ասաց նա:

Մեկնաբանելով մրցույթում Թուրքիայում կազմակերպելու մասին իր հասցեին հնչող քննադատություններին` Աշոտ Խաչատրյանը նշեց, որ այդ մրցույթը ամեն տարի անց է կացվում մեկ երկրում, եւ այն այս տարի Թուրքիայում անցկացնելու մեջ որեւէ քաղաքականություն պետք չէ փնտրել: «Պարզապես, այնտեղ մեզ համար ապահովել էին լավ պայմաններ` 24 ժամյա սնունդ, հյուրանոց, ծով, արեւ եւ այլն:  Եւ հետո, Թուրքիա գալու համար ծախսերը այնքան շատ չեն, ինչքան Հայաստան գալու, այստեղ օդանավի տոմսերը բավական թանկ են, օրինակ` Պորտուգալիայից եթե գան Հայաստան, բավականին թանկ կնստի, իսկ Թուրքիա գալը այդքան էլ ծախսատար չէ, Թուրքիայում անցկացնելու պատճառը լավ եւ մատչելի պայմաններն էին»,- ասաց Աշոտ Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ